Գլխավոր էջ

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ   ԴՊՐՈՑ

 

 

Սիրելի դպրոցականնե΄ր, ուսուցիչնե΄ր և ծնողնե΄ր. կայքը ձեր կայքն է: Կայքի միջոցով դուք կարող եք տեղեկանալ դպրոցական առօրյա կյանքի բոլոր կողմերին, նաև ծանոթանալ Արմավիրի 170-ամյա դպրոց /ներ/ի պատմությանը, ներկայիս գործող միջնակարգ դպրոցի ուսուցման, դաստիարակության, միջոցառումների կազմակերպման ընթացքին, Արմավիրի դպրոցների շրջանավարտներին, ինչպես նաև տեղեկանալ դպրոցի հեռանկարային ծրագրերի մասին:

Բարի երթ Արմավիր գյուղի դպրոցական կայք էջին…

 

 

                                 Դպրոցի տնօրեն

  Ռուզաննա Սուրիկի Ասմարյանը ծնվել է 1972 թ-ի ն   Արմավիր  գյուղում: 1989թ-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Արմավիրի միջնակարգ դպրոցը: 1995 թվականին  ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը և ստացել մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ուսուցչի որակավորում:Արմավիրի միջնակարգ դպրոցում շուրջ 17 տարի աշխատել է որպես մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի,  իսկ 2010 թվականից մինչ օրս դպրոցի տնօրենն է:Ամուսնացած է , ունի երկու երեխա:

                    Տնօրենի ողջույնի խոսք.

 

 

                                    Փոխտնօրեններ

Կարինե Բարսեղյան

 

 

Ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ

Կարինե Ամասյայի Բարսեղյանը ծնվել է 1971 թվականին ք. Կապանում: 1988 թվականին ավարտել է Կապանի թիվ 6 միջնականրգ դպրոցը`արծաթե մեդալով: 1993 թվականին ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետը: Ստացել է ֆիզիկոս, մանկավարժի որակավորում:2000 թվականին ընդունվել է աշխատանքի Արմավիրի միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցչուհի:2012 թվականից նույն դպրոցում աշխատում է որպես ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ:Ամուսնացած է,  ունի երեք երեխա:

Անուշ Ղարիբյան

Կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ

Անուշ Վանուշի Ղարիբյանը ծնվել է 1982 թվականին ք. Երևանում:1988 թվականին ընդունվել և 1998 թվականին ավարտել է Հոկտեմբերյանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1998 թվականին ընդունվել և 2003 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 2002 թվականին ընդունվել է աշխատանքի Արմավիրի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 2013 թվականից նույն դպրոցում աշխատում է որպես մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ:Ամուսնացած է, ունի երկու երեխա: